«Նախորդ կառավարություններում եղել են պրոֆեսիոնալներ, սակայն չեն եղել կուռ թիմ» (տեսանյութ)
Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանն, այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին,կարեւորեց հույսի զգացողության վերածնունդը. «Բոլոր ոլորտների զարգացումը պայմանավորված է նրանով, թե հասարակությունը ինչ տրամադրություն ունի։ Սաամենակարեւոր կապիտալն է, որը իրավունք չունենք կորցնելու կամ արժեզրկելու»: Ըստ նրա` այս իրավիճակում, երբ հեղափոխական ալիքի վրա է ձեւավորվում իշխանությունը, պետք է համախոհների կազմ լինի, սակայն դա չի նշանակում, որտեխնոկրատներ չպետք է լինեն. «Մյուս կառավարություններում աշխատել են նաեւ պրոֆեսիոնալներ, սակայն չեմ կարող ասել, թե նրանք համախոհների կուռ թիմ է եղել։Նրանք ավելի շատ պրոֆեսիոնալների թիմ էր, որը պատասխանատու էր միայն իր ոլորտի համար: Հիմա ոչ միայն իշխանությունն է ձգողություն լինելու, այլեւ գաղափարը,կայացած քաղաքական համակարգը»։ Որպես իրավաբան` նա չի բացառում, որ շարժման ընթացքում եղած լինեն բազմաթիվ օրենքների խախտումներ, սակայն դրանք չեն կարող ազդել ժողովրդականընդվզման վրա. «Եվ, ի վերջո, բնական է, որ շատ օրենքներ քաղաքացիական անհնազանդության ժամանակ խախտվում են»: Ըստ նրա` իշխանափոխությունից հետո արդարադատության հատվածի երկու խնդիր կա` ինստիտուցիոնալ եւ գործնական. «Կան սահմանադրական լուծումներ, որոնքայնքան էլ օպտիմալ չեն։ Դատական համակարգը կարգավորող սահմանադրական դրույթները, չասեմ` վիճելի են, սակայն հարցադրումներ առաջացնող են։ Քննարկումներիմակարդակում դրանք պետք է մոտ ապագայում սկսել։ Իսկ գործնականում նոր իշխանությունը պետք է ոստիկանական ու դատական համակարգի ոլորտներում։ Օրինակ`այսօրվա ոստիկանությունը բավականին բարեփոխված է, սակայն այդ բարեփոխումը պետք է ավելի հստակ հասցվի իր վերջաբանին»: Ինչ վերաբերում է քաղբանտարկյալների ազատ արձակմանը, ապա Հովհաննես Մանուկյանհ նշեց. «Իրավական շապիկ պետք է հագցնել այս թեմային, հակառակ դեպքումինքնիրավչություն կլինի»։