Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ա. Սարգսյանը հանդիպել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ճապոնիայի դեսպանի հետ (տեսանյութ)

Պաշտոնական
31592_b

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Տագուչիին՝ որպես Ճապոնիայի առաջին ռեզիդենտ դեսպանի, պաշտոնավարման ժամանակահատվածում հայ-ճապոնական հարաբերությունների զարգացմանն ուղղված նրա ներդրման և արդյունավետ գործունեության համար: Զրուցակիցները մտքեր են փոխանակել մշակութային կապերի ակտիվացման և բարձրագույն ու ճշգրիտ տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացման վերաբեյալ: Դեսպան Տագուչին նշել է, որ միշտ մնալու է Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամը: