Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մշակույթի նախարար դառնալու ցանկություն չկա. Հայկ Մարության. ՀԺ

Քաղաքականություն
hayko

ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին ուղղաթիռով այցելեց Շուշի, մասնակցելու Եռատոնին նվիրված տոնական միջոցառումներին: Համացանցնում մի խումբ օգտատերերի կողմից քննարկման առարկա դարձավ այն, որ ուղղաթիռով Փաշինյանին ուղեկցել է նաեւ հայտնի դերասան Հայկ Մարությանը (Կարգին Հայկո): Վերջերս նաեւ մեծ քննարկման առարկա է դարձել, որ ապագա կառավարությունում Հայկ Մարությանը կարող է զբաղեցնի Մշակույթի նախարարի պաշտոնը: Այս հարցերի շուրջ պարզաբանումներ ստացանք հենց դերասանից: - Պարոն Մարության, երեկվանից սոցցանցերում քննարկվում է, որ դուք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ուղղաթիռով Արցախ եք գնացել, ինչպե՞ս կմեկնաբանեք դա, եւ վերջիվերջո ինչո՞ւ էիք ուղղաթիռով գնացել: - Դա պատվերով հոդվածներ են, ըստ իս, մարդիկ հասկանում են, որ սա պատվեր է, ոչինչ, բան չկա, իրենց էլ կարելի է հասկանալ: Ինչ կապված է այցի մասին, ես շատ հաճախ եմ գնում Արցախ, շատ միջոցառումների եմ մասնակցում այնտեղ` ժողովրդի հետ: Մայիսի 9-ը դա մեր համահայկական, համաժողովրդական տոնն է: Շատ եմ այցելում Արցախ, տարբեր այլ գործունեություններով, չեմ ուզում հիմա պատմեմ, որպեսզի տպավորություն չստացվի, թե ինքս ինձ գովում եմ: - Խոսակցություններ են շրջանառվում, որ դուք Մշակույթի նախարարի պաշտոնն եք զբաղեցնելու, ինչպե՞ս կմեկնաբանեք դա: - Չկա նման բան, չկա նման ցանկություն: Ինձ որ մնա, ես Մշակույթի նախարարությունը կփակեմ, եւ այդ գումարները կուղարկեմ Պաշտպանության նախարարություն: Առանց այդ նախարարության մեր մշակույթը լավ պահպանվել է, առանց նախարարության: Հիմա այս ծանր վիճակում կարելի է անցնել այդ ռեժիմին: Ահա, թե ինչու ես չեմ կարող դառնալ Մշակույթի նախարար, որովհետեւ 5 օրում ես դա կփակեմ, եւ կուղարկեմ Պաշտպանության նախարարություն (կատակում է Մարությանը): Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում