Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանը կազատվի պաշտոնից. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Lyova-eranosyan-515x600-620x330

Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի հրամանատար Լյովա Երանոսյանը կազատվի պաշտոնից: «Լևոն Երանոսյանի հարցը վարչապետի տիրույթում է և, բնականաբար, նա կազատվի ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից»,-ասաց նա: Իսկ Լյովա Երանոսյանը և ոստիկանական համակարգի այլ ներկայացուցիչները որոնք հայտնի են իրենց կատարած բռնի գործողությունների համար պատիժներ կստանա՞ն, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ նրանք, որոնք վարչապետի տիրույթում են և դրա համար կլինեն հիմքեր՝ կիրականացվեն: «Մյուս մասերով ասել եմ՝ չեմ կարող միաժամանակ լինել վարչապետ, քննիչ, դատախազ, դատավոր»,-ասաց նա: