Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հունիսի 1-ից  կսկսվի  ԵՄ-Հայաստան համաձայնագրի  պրակտիկ  փուլը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitled-1-2

Եվրոպական միությունը պատրաստ է աշխատել նոր կառավարության հետ: «Մենք պատրաստ ենք նոր կառավարության հետ քննարկել հիմնական ակնկալիքները եւ առաջնահերթությունները: Թեեւ հավատացած եմ, որ մեր մոտեցման ընդհանուր հարթակը պետք  է կառուցված լինի ժամանակ չկորցնելու սկզբունքի վրա, քանզի նոր համաձայնագիրը պարունակում է մի շարք կարեւոր հնարավորություններ եւ մենք լի ենք էներգիայով համագործակցելու մեր հայ գործընկերների հետ՝ իրականացնելու համաձայնագրի դրույթները»,-ասում է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Դեսպանը տեղեկացրեց, որ հաջորդ շաբաթ իր գործընկերները Բրյուսելից կգան Հայաստան եւ կլսեն հիմնական ուղերձները:  «Հունիսի մեկից կսկսենք  ԵՄ-Հայաստան համաձայնագրի  պրակտիկ  փուլը: Համաձայնագիրը պարունակում է տարբեր  դրական զարգացումների հնարավորություն: Այս փաստաթուղթը պետք է դարձնենք իրականություն՝ շոշափելի , տեսանելի արդյունքներով  սովորական հայ  քաղաքացու համար»: Այսօր տրվեց Եվրոպայի օր տոնակատարությունների մեկնարկը: 16 հայ դիզայներ ցուցադրեցին  հագուստի իրենց հավաքածուները:  Նրանց  ոգեշնչման աղբյուրը Եվրոպական միության դրոշն էր: «Գերակշռող գույներն են կապույտը եւ դեղինը, բայց յուրաքանչյուր դիզայներ իր ոճի մեջ եւ իր փիլիոսոփայությանը հավատարիմ արել է իր ինտերպրիտացիան»,-նշեց դիզայներ Վահան Խաչատրյանը: Այս տարի Եվրոպայի նվիրված միջոցառումներ կանցկացվեն Հայաստանի 6 քաղաքում՝ Իջեւանում, Վանաձորում, Գյումրիում, Կապանում եւ Եղեգնաձորում: Ամփոփումն էլ կլինի հունիսի 2-ին՝ Երեւանում: