Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գեներալ Մանվելը նոր նշանակված չծառայած նախարարներին սպասում է ԱԺ-ում .Առավոտ (տեսանյութ)

Քաղաքականություն
manvel-1

«Երկրապահ հենց բառը նախադասություն ա, միտք ա: Երկրապահը չի զբաղվում քաղաքականությամբ: Երկրապահի մեջ տարբեր կուսակցական մարդիկ կան, որոնք զբաղվում են՝ դաշնակ էլ կա, ՀՀԿ-ականն էլ կա, բոլոր կուսակցություններից: Որպես քաղաքական մարդ ազատ են, բայց որպես երկրապահ՝ չեն կարա քաղաքականությամբ զբաղվեն»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը, որը ներկայումս Հայաստանի թիվ 1 քաղաքական մարմնում՝ ԱԺ-ում պատգամավոր է: Մանվել Գրիգորյանն արդարացավ, թե ինքը լոկ ՀՀԿ խմբակցության անդամ է, բայց կուսակցական չէ. «Դա ուրիշ բան ա, չեմ էլ լինելու սաղ կյանքս կուսակցական»: Խոսելով Նիկոլ Փաշինյանի մասին՝ Մանվել Գրիգորյանն ասաց, որ ԵԿՄ-ն երկրին է աջակցելու, ոչ թե Փաշինյանին, երկրապահը ոչ մեկի հոր սեփականությունը չի. «Ոչ մի երկրապահ չի կարա պետությանը հակառակ էթա, ժողովրդին: Բանակ ստեղծել է երկրապահը, դրա հիմքի վրա է բանակ ստեղծվել: Երկրապահն է պատերազմը հաղթել, բանակը ստեղծել»: ՊՆ նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանի հետ կապված գեներալ Մանվելն ասաց, որ ամեն ինչը լավ գիտի, բանակը պատկերացնում է բոլորից ոչ պակաս, բայց Վիգեն Սարգսյանի հետ չհամեմատեց՝ ասելով, որ ամեն մարդ իր ձեւն ունի, իր տակտիկան ունի. «Դաժե երկու գեներալ իրար կողք կանգնացնես, չես կարա համեմատես»:  Լրագրողները հարցրեցին՝ նոր նշանակված նախարարների մեծ մասը բանակում չի ծառայել, ինչպե՞ս եք վերաբերվում այդ հանգամանքին՝ գեներալ Մանվելը պատասխանեց, որ Դավիթ Տոնոյանը ծառայած է, իսկ մյուսներին կբերեն ԱԺ, կտեսնեն, նոր կարծիք կկազմեն:  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ