«Ժողովուրդը ինքնիշխան է և կարող է արտակարգ իրավիճակ հայտարարել՝ չենթարկվելով Սահմանադրությանը». Գարեգին Չուգասզյան (տեսանյութ)
«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը շարունակում է իր հացադուլը, մինչև չկատարվեն իր պահանջները։ Նա պահանջում է, որպեսզի ազատ արձակվեն քաղբանտարկյալները, ինչպես նաև ստեղծել հանձնաժողովներ, որոնք կզբաղվեն երկրում առկա լարվածության, ատելության մթնոլորտը կդարձնեն համերաշխության և հանդուրժողականության մթնոլորտ։ «Անցումային ժողովրդավարության փուլում գոյություն ունի արդյունավետ արդարադատության փուլ։ Մենք՝ «Հիմնադիր խորհրդարանը», որպես քաղաքական ուժ, պետք է ամեն կերպ աջակցենք այս հեղափոխությանը։ Մեր համերաշխությունը խոսքով կապացուցվի։ Բոլոր այն մարդիկ լինեն «Հիմնադիր խորհրդարանից» թե այլ քաղաքական ուժերից, ովքեր պայքար մղելու պատճառով հայտնվել են բանտում, պիտի ազատվեն, այդ պրոցեսը արդեն սկսվել է՝ Անդրեաս Ղուկասյանի ազատումով։ Մենք սպասում ենք, որ առաջիկա շաբաթում լինեն տարբեր դատավարություններ ու ազատումներ»,- այսօր ասաց Գարեգին Չուգասզյանը։ Նա նշեց, որ գլխավոր խնդիրը դատաիրավակն համակարգն է, որը պետք է փոխվի Հայաստանում, քանի որ այն ծայրից ծայր անարդարադատության սկզբունքով է գործում և կոռումպացված է։ Հայաստանը տարածաշրջանում պետք է օրինակ ծառայի մնացածի համար, որ բանտերում քիչ մարդիկ լինեն։ «Բանտերում տառապում են ոչ միայն քաղբանտարկյալներ։ Բանտերի գերբեռնվածության մասին բոլորը գիտեն։ Հայաստանում իհարկե կան հանցագործներ ում չի կարելի բաց թողնել, բայց կան մարդիկ, ում կարելի է։ Օգտնվելով համաներում շնորհելու առիթից՝ այդ լավագույն միջոցն է համերաշխության մթնոլորտ ստեղծելու համար։ Քրեակատարողական համակարգը պետք է փոխել, դատապարտյալներին հնարավորություն տրվի։ Տեսնում ենք, որ պեչենի գողացողին եսիմ ինչ են անում, ինչպես են դատում, այդպիսի մարդկանց պետք է ազատել գերությունից և ճորտությունից։ Իսկ իսկական հանցագործները ազատության մեջ են»,- ասաց Գարեգին Չուգասզյանը։ Անդրադառնալով քննարկումներին, թե Հայաստանում սահմանադրական ճգնաժամ է, քանի որ ժողովդրի վստահությունը վայելող առաջնորդը փոքրամասնություն է և կառավարությունն է ղեկավարում, իսկ Ազգային ժողովում մեծամասնություն է այլ ուժ, որը կարող է կառավարության յուրքանչյուր առաջարկ տապալել, Չուգասզյանը նշեց, որ դրան ևս լուծում հնարավոր է գտնել։ «Ժողովուրդը սուվերենն է, ինքնիշխանն է, ժողովուրդը կհայտարարի արտակարգ իրավիճակ և կասի՝ կանգնացնւմ եմ Սահմանադրության գործունեությունը, ոչ մի Աժ կամ այլ բան չի կարող բան ասել»,- ավելացրեց Չուգասզյանը։ Նա նշեց նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նորմալ հարաբերությունների մեջ է։ Հարցին՝ թե կհանդիպի՞ արդյոք Նիկոլ Փաշինյանի հետ թե ոչ, Չուգասզյանը ասաց. «Նիկոլ Փաշինյանն ինձ այցելել է բանտում, անձնական համարբերություններում մենք նորմալ շփվում ենք։ Բայց մարդը զբաղված է իր գործերով, ես ի՞նչ է, ասեմ արի ինձ հետ հանդիպմա՞ն։ կլինի անհրաժեշտություն կդիմեմ, բայց հիմա ուղղակի հաղորդակցվելուց կան նաև անուղղակի հաղորդկացման միջոցներ»,- ասաց Չուգասզյանը։ Հիշեցնենք, որ Գարեգին Չուգասզյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից երեկ է ազատ արձակվել և 16 օր հացադուլի մեջ է: ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանը և Լենա Նազարյանը երաշխավորություն էին ներկայացրել Գարեգին Չուգասզյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Չուգասզյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի՝ զանգավածային անկարգություններ կազմակերպելու համար։