Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հիմնադիր խորհրդարանը մեղադրում է, Մատենադարանի տնօրինությունը՝ պարզաբանում

Պաշտոնական
ac8e24ed9893b0ab0efbfbb5d8262c49

Հիմնադիր խորհրդարանի հաղորդագրությունը Հայտնում ենք, որ երեկ՝ մայիսի 11-ին, բանտից ազատ է արձակվել Հիմնադիր խորհրդարանի նախագահ, քաղբանտարկյալ Գարեգին Չուգասզյանը, որն արդեն 18 օր է գտնվում է առողջությանը սպառնացող հացադուլի մեջ։ Գարեգին Չուգասզյանը այսօր մամլո ասուլիս է տվել Մատենադարանի տարածքում և որոշել է այնտեղ, հացադուլին զուգահեռ, նստացույց իրականացնել, քանի որ Մատենադարանն է եղել 1988թ․-ին սկսված համաժողովրդական շարժման օրրանը։ Մատենադարանի տնօրինությունը, որի հոգաբարձուների նախագահը նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի եղբայրն է, հրաժարվել է հացադուլավոր Գարեգին Չուգասզյանին աջակցել և տրամադրել կենցաղային պայմաններ, և ավելին՝ պատասխանել է,« Թող Գարեգին Չուգասզյանը գնա և իր տանը հացադուլ-նստացույց իրականացնի» ։ Մենք Հայաստանի հոգևոր կենտրոն Մատենադարանի տնօրինության այս անմարդկային վերաբերմունքը համարում ենք նենգադուլի /սաբոտաժ/ դրսևորում և հորդորում ենք երկրում հեղափոխական իրադրությանը նենգադուլ հայտարարած ուժերին սթափվել և գիտակցել, որ երկրում ստեղծված է նոր իրավիճակ և նրանք չեն կարող անտեսել այդ փաստը և շարժվել նախկին վարչախմբի հիմնած բռնապետական օրենքներով։ Հայաստանի հանրությունը նախկինում արդեն ականատեսն է եղել մեր հացադուլավոր եղբայր և գաղափարակից՝ Արթուր Սարգսյանի ողբերգական մահվան, որը տեղի ունեցավ նախկին վաչախմբի անմարդկային վերաբերմունքի արդյունքում։ Նշենք նաև, որ Գարեգին Չուգասզյան մտավորականը Մատենադարանի 30 տարի տնօրեն աշխատած Բաբկեն Չուգասզյանի որդին է, և նրանց ընտանիքը մեծ ներդրում է ունեցել Մատենադարանի կայացման գործում։ Մատենադարանի տնօրինությանը հորդորում ենք հետևել արժեքային հեղափոխության օրենքներին, և հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հայտարարած սիրո և հանդուրժողականության սկզբունքին և շուտափույթ լուծում տալ հարցին։


ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է              Գարեգին Չուգասզյանը (Գ.Չուգասզյանը Մատենադարանի երջանկահիշատակ փոխտնօրեն Բաբկեն Չուգասզյանի որդին է), որի խափանման միջոց կալանքը դատարանի որոշմամբ փոխվել է և ազատ է արձակվել երեկ՝ մայիսի 11-ին, այսօր հացադուլը որոշել է շարունակելՄատենադարանի տարածքում՝ Մաշտոցի արձանի հարևանությամբ: Գարեգին Չուգասզյանի եղբայրը` Լևոն Չուգասզյանը, ուղեկցող երկու անձանց հետ հանդիպել է Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանին և փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանին: Հանդիպման ընթացքում Մատենադարանի տնօրինությունը հայտնել է, որ պատրաստ է աշխատանքային ժամերին կենցաղային պայմաններ (սանհանգույց, ջուր և այլն) տրամադրել հացադուլավորին, ով իր նախաձեռնությամբ ծածկ ու վրաններ է հաստատել նշված տարածքում: Միաժամանակ նշվել է, որ նույն այդ պայմանները հնարավոր չէ ապահովել երեկոյան 18:00-ից հետո, քանի որ Մատենադարանը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա շենքերի ու շինությունների ցանկում է, և այդ ժամից սկսած Մատենադարանում, բացի ՀՀ Ոստիկանության ՊՊԳՎ-ի աշխատակիցներից, ոչ ոք, այդ թվում՝ Մատենադարանի աշխատակիցները, չեն կարող գտնվել: Մատենադարանում 18:00-ից միանում են ձայնաազդանշանային, տագնապային և անվտանգության այլ համակարգերը: Մատենադարանի լրատվական ծառայություն