A
A
Ֆրանսիայում հոսպիտալացվել է Շառլ Ազնավուրը
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի՝ թևի կոտրվածքի պատճառով հոսպիտալացվել է: Այս մասին տեղեկանում ենք Գազետա ռու-ից: Աղբյուրի ունեցած տեղեկությունների համաձայն՝ 93-ամյա երգիչը ուսոսկորը վնասել է տանը գտնվելու ժամանակ: Ներկայում Ազնավուրը գտնվում է Նիմ քաղաքի կենտրոնական հիվանդանոցում: Բժիշկները հայտնել են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում և որ շանսոնյեն մոտ ժամանակներս դուրս կգրվի: