Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ընդդիմադիր ուժն ավելի ազատ է, քանի որ չկա պատասխանատվություն» (տեսանյութ)

Քաղաքականություն
rustam-470x265

Նախարարական նորանշանակ կաբինետում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի համար ամենաուրախալի նշանակումը Արտակ Զեյնալյանի՝ Արդարադատության նախարար դառնալն է.  «Խորհրդարանական մեկ տարվա գործունեությունը հաշվի առնելով՝ թե մենք, թե ինքը մի կողմ ենք դնելու մեր քաղաքական տարաձայնությունները եւ փորձելու ենք օրենսդրությամբ բարելավմանն ուղղված բարեփոխումներն անել ի շահ ժողովրդի»:             Կառավարության նոր կազմում, այսպես կոչված, հնաբնակների պակասը, ըստ նրա, չպետք է հուսափաբ անի, սակայն մյուս կողմից էլ՝ չի ոգեւորում այն, որ նրանք մեծ մասը երիտասարդ ու անփորձ են. «Որեւէ մեկի մասին գնահատականներ տալ այս պահին ձեռնպահ եմ մնում, քանի որ պիտի ապրենք ու լցվենք համբերատարությամբ ու ընդամենը որոշ ժամանակ անց տեսնենք՝ ինչպիսի շոշափելի արդյուքներ են արձանագրում նոր, երիտասարդ կադրերը»:             Նոր իշխանության ձեւավորումից հետո, ՀՀԿ-ն իրեն հայտարարեց կառուցողական ընդդիմություն: Ռուստամ Մախմուդյանը ՀՀԿ-ական չէ, սակայն խմբակցության անդամ է, ըստ այդմ՝ արդյո՞ք նա եւս իրեն ընդդիմություն է համարում. «Մեր գործընկերներից մեկն իրեն դիմություն, մյուսը՝ ընդդիմություն կարող է համարել, սակայն ՀՀԿ-ն իրեն հայտարարել է ընդդիմադիր ուժ, բայց դա դեռ չի նշանակում, որ անպայման պետք է հայհոյես իշխանությանը, եւ ընդդիմադիր չի նշանակում, որ մեր եւ իշխանության միջեւ պետք է լինեն բարիկադներ ու միմյանց թշնամաբար վերաբերենք»:              Արդյո՞ք դա կնպաստի, որպեսզի ՀՀԿ խմբակցության անդամներն արդեն առավել անկաշկանդ կլինեն իրենց քվեարկություններում. «Ցանկացած ընդդիմադիր ուժ հռչակած սուբյեկտ, շատ ավելի ազատ է, քանի որ կա ազատություն եւ չկա պատասխանատվություն: Պատասխանատվությունը քաղաքական առումով այս պահին ՀՀԿ վրայից դուրս է եկել: Ինչ խոսք, մեր գործողություններում ազատ արտահայտվելու, սակայն ոչ սահմանափակվածության առումով, խնդիրները բարձրաձայնելը շատ ավելի հեշտ կլինի»:             Ռուստամ Մախմուդյանը վստահեցնում է՝ իր վարքագիծը չի փոխվելու նաեւ նոր Կառավարության հետ աշխատելիս. նույն կերպ կքննադատի, առաջարկություններ կանի, եթե գործադիր մարմինը կառուցողական մոտեցում ցուցաբերի, ապա ինքը պատրաստ է կողմ քվեարկել: