A
A
Կառավարության նիստն ու ճեպազրույցները՝ ՈւՂԻՂ եթերում (տեսանյութ)
Մայիսի 17-ը կառավարության հերթական նիստի օրն է: Օրակարգում ներառված է 10 հարց, որից 4-ը՝ չզեկուցվող: Գործադիրը՝ Կհաստատի ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի «Հորիզոն-2020. հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր (2014-2020)» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2018 թվականի նախահաշիվը: Փոփոխություն կանի նախկինում ընդունած մի քանի որոշումների մեջ: «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի շրջանակներում ստեղծված գույքը կնվիրաբերի ՀՀ համայնքներին: Կտա հարկային արտոնություններ: Կասհմանի գնումների հետ կապված բողոքներ քննող անձանց թիվը: Ֆիրդուս Զաքարյանին կազատի սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: