Բողոքի ակցիա. պահանջում են ազատ արձակել Սամվել Բաբայանին (տեսանյութ)

ՀՀ գլխավոր դատախազության դիմաց մեկնարկել է բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների իրավունքների:
Ցուցարարների ձեռքին են Սամվել Բաբայանի եւ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականի պահանջով պաստառներ:
Նրանք վանկարկում են «ազատություն քաղբանտարկյալներին»:
Այնուհետեւ ցուցարարները գլխավոր դատախազության դիմացից երթով շարժվեցին դեպի Վճռաբեկ դատարանի շենք՝ այնտեղ շարունակելու ակցիան:
Այնուհետեւ ցուցարարները գլխավոր դատախազության դիմացից երթով շարժվեցին դեպի Վճռաբեկ դատարանի շենք շարունակելու ակցիան:
Վարդգես Գասպարին պառկել էր շենքի մուտքի դիմաց: Նա նշեց, որ դատական համակարգի գլխին դեռ հին իշխանության ներկայացուցիչներն են:
Սամվել Բաբայանի համակիրներն ու ընկերներն պահանջում են ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հրաժարականը: