Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բախտը ժպտաց ինձ»,- ասել է Այվազովսկին, որի անունը գիտեն նույնիսկ արվեստից հեռու մարդիկ (տեսանյութ)

Մշակույթ
ayvazovski

Ազգային պատկերասրահի Այվազովսկու հավաքածուն, որը համարվում է երկրորդը Թեոդոսիայից հետո, ստեղծվել ու համալրվել է նվիրատվությունների շնորհիվ: Առաջին 7 նկարները բերվել են Մոսկվայի Լազարյան ճեմարանից, որ անձամբ ճեմարանին էր նվիրել  ծովանկարիչը: 1925-ին ճարտարապետ Հակոբ Էքիզլյանը պատկերասրահին նվիրում է Այվազովսկու 4 նկար: «Անդորր. Միջերկրական ծովի ափը» կտավը նվիրել է Վահան Խորասանջյանը: Բելգիայից Երևան է բերվել Հայկական օգնության կոմիտեի միջոցով 1936-ին: Ազգային պատկերասրահի հավաքածուում չափերով ամենամեծ կտավն է: Վարվառա Քանանյան՝ Մոսկվա 1930 Վարդան Բարաքյան՝ Ռումինիա 1948 Անաստաս Միկոյան՝ Մոսկվա 1968 Մարտիկ Գազազյան՝ Միլան1972 Հերմինե Կարապետյան՝Բուենոս-Այրես 1972 Անդրանիկ Շահինյան՝ ԱՄՆ 1993 Արմանդ Համմեր՝ ԱՄՆ 1993 Անվանի ճանապարհորդի կերպարով ոգեշնչված` Այվազովսկին 1879 թվականին այցելել է նրա հայրենի Ջենովա: Իր ամերիկյան ուղևորության ընթացքում Այվազովսկին ստեղծել է Քրիստափոր Կոլումբոսին նվիրված մի քանի աշխատանք: «Կոլումբոս» բարձրարժեք կտավը, իր իսկ ձևակերպմամբ, Ջինջյանը գերադասել է ուղարկել պատկերասրահ, քան Այվազովսկու մյուս տասը գործերի հետ նվիրել որդուն, կամ վաճառել: 1957 թվականին Հայաստանի պատկերասրահը հարստանում է Այվազովսկու միանգամից քառասունմեկ նկարով՝ 30 գեղանկար, 9 գրաֆիկա, որոնց նվիրատուն ֆրանսահայ գործարար Աբրահամ Ջինջյանն էր: «Ուրախ և շատ երջանիկ զինքզինքս կնկատեմ, որ հավաքած երեսուն տարվան նկարներս կգտնվին Երևան և և ժողովուրդս կգնահատե…որ ինձ համար անգնահատելի հավաքածու ցիրուցան չի ըլլա»:  «Փոթորիկ ժայռոտ ափերին» .Ֆրանսահայ երիտասարդաց միության (ԺԱՖ) կողմից նվեր է ուղարկվել Հայկական մշակութային կապերի ընկերությանը: Առևանգվել է 1990-ին: 21 տարի որպես կտավը կատալոգներում նշվել է«կորած», մինչդեռ 1996-ին այն փորձաքննության է ենթարել Տրետյակովյան պետական պատկերասրահի փորձագետ Վլադիմիր Պետրովը, իսկ 2011-ին վաճառքի է հանվել Մոսկվայի «Գելոս» աճուրդատանը, որտեղ էլ հայտնաբերվել և վերադարձվել է Ազգային պատկերասրահին:  1996 թվականին Մոսկվայի աճուրդներից մեկում հայտնաբերվել և վերադարձվել է Ազգային պատկերասրահից գողացված գեղանկարչի «Ծովը լուսնկա գիշերին» կտավը:  Սակայն դեռ անհետ կորած են տարիներ առաջ Հայաստանի ազգային գրադարանի գիտական սրահից անհետացած «Տարերք» մեծածավալ կտավը, Էջմիածին քաղաքում գործող ազգային պատկերասրահի մասնաճյուղից  5 կտավ, որ Աբրահամ Ջինջյանի նվիրատվությունն էին: «Նոյն իջնում է Արարատից» 1889 -ին Այվազովսին նվիրել է Նոր Նախիջևանի Հայկական արական գիմնազիային: Քաղաքացիական կռվի տարիներին կտավով ծածկել են դռան բացվածքը: Նկարը փրկել և Հայաստանի նորաստեղծ Պետական թանգարան է բերել Մարտիրոս Սարյանը: «Բայրոնի այցը Մխիթարյաններին Սբ. Ղազար կղզում». 1899-ին նկարը գնել է Ալեքսանդր Մանթաշյանցը: Թբիլիսիի կերպարվեստի թանկարանից, միութենական հանրապետություների թանգարանների միջև փոխանակության ծրագրով բերվում է սկզբում Սարյանի անվան թանգարան, ապա 1983-ին՝ Ազգային պատկերասրահ: Հռոմի, Փարիզի Ամստերդամի ու Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիաների ակադեմիկոս: Ռուսաստանի Ծովային գլխավոր շտաբի ծովանկարիչը չմոռացավ իր ծագումը : Նա հայ գեղանկարիչներից առաջինն էր, ով պատկերեց Արարատն ու Սևանա լիճը, պատկերեց «Բայրոնի այցը Սխիթարյաններին Սուրբ Ղազար կղզում» և Ամենայն Հայոց Կաթողիկոս Խրիմյան Հայրիկի դիմանկարը։ Հովհաննես Այվազովսկի. ծնվել է Մոլդովայից գաղթած հայ մանր առևտրական Գևորգ Այվազի (Հայվազ, ապա՝ Կոստանդին Հայվազովսկի) ընտանիքում: Թեոդոսիայի հայկական եկեղեցու ծննդյան և մկրտության մատյանում Այվազովսկու ծնունդը գրանցված է՝ Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես: «Բախտը ժպտաց ինձ»,- ասում էր նկարիչը, որի անունը գիտեն նույնիսկ արվեստից շատ հեռու մարդիկ: