Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Սարգսյանը հյուրընկալեց փոքրիկներին և նրանց հետ պաղպաղակ կերավ (տեսանյութ)

Պաշտոնական
31652ss_b

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր իր նստավայրում հյուրընկալել է Երևանի թիվ 7 նախավարժարանի մի խումբ սաների: Օրեր առաջ հանրապետության նախագահն իր նստավայրի մոտ պատահաբար հանդիպել էր փոքրիկներին և նրանց հրավիրել նախագահական նստավայր՝ խոստանալով պաղպաղակ հյուրասիրել: Իր փոքրիկ հյուրերին նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախ ցույց է տվել իր աշխատասենյակը, որտեղ զրուցել է նրանց հետ, ծանոթացրել նախագահական իշխանության խորհրդանշանի նշանակությանը և պատմությանը:  Այնուհետև երեխաները հանրապետության նախագահի հետ վայելել են նրա խոստացած և հյուրասիրած պաղպաղակը: