Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

5-րդ դարի Սրբոց Առաքելոց եկեղեցական համալիրը սպասում է ներդրողների

Մշակույթ
hushagir-1-1

Այսօր մշակույթի նախարարությունում ստորագրվեց Կոտայքի մարզի Կարենիս գյուղից ոչ հեռու գտնվող 5-րդ դարի Սրբոց Առաքելոց եկեղեցական համալիրի ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման պետության և մասնավոր կառույցների համատեղ աշխատանքների մասին հուշագիր։ Մշակույթի նախարարությունն իր վրա կվերցնի գիտական հետազոտման և նախագծային աշխատանքները, իսկ Կարենիս համայնքը իր կարողությունների չափով, նաև դրամահավաքների ու հուսով են նաև մասնավոր կազմակերպությունների ներդրումներով կկատարի վերականգման աշխատանքները։ Կոտայքի մարզի Կարենիս համայնքի վարչական ղեկավար Արմեն Բաղդասարյանի խոսքով, մինչև 1800-ականները եկեղեցուն կից դամբարանի խորանում պահպանված են եղել մասունքներ՝ Մաթևոս առաքյալի աջ բազուկը և  Անդրեաս առաքյալի գլուխը, որոնք այժմ գտնվում են Էջմիածնի թանգարանում։