A
A
Հայաստանի ու Երևանի դրոշները ճամփորդում են տիեզերքում
Հայաստանի Հանրապետության և մայրաքաղաք Երևանի դրոշները «ճանապարհորդում են տիեզերքով»:
Իսկ եթե ավելի լուրջ, պետերբուրգյան բարերար Հրաչյա Պողոսյանի նախաձեռնությամբ մեկնարկեց խորհրդանշական մի ակցիա՝ ՀՀ և մայրաքաղաք Երևանի դրոշները տիեզերական ճանապարհորդությունը՝ Միջազգային տիեզերական կայանում:
Այդ մասին է հայտնում Novostnik.ru-ն:
Նշվում է, որ դրոշները մարտի 21-ին տիեզերք են թռցրել տիեզերագնաց Օլեգ Արտեմյևը և աստղագնացներ Էնդրյու Ֆոյսթելն ու Ռիչարդ Առնոլդը:
Տիեզերական կայանում դրոշը պարզել են տիեզերագնացներ Անտոն Շկապլերն ու Օլեգ Արտեմյևը:
Ակցիան նվիրված է առաջին Հայաստանի Հանրապետության 100-ամյակին ու Երևանի հիմնադրման 2800-ամյակին:
