Պանրագործների միությունը անհանգստացած է. հայտարարություն
Պանրագործների միության հայտարարությունը կաթի մթերման վերջին զարգացումների վերաբերյալ ք. Երևան 23.05.2018թ Պանրագործների Միությունը , կաթի մթերման հետ կապված վերջին զարգացումների կապակցությամբ, հայտնում է իր խորը անհանգստություննը: Առաջացած խնդիրների լուծման նպատակով վերջին ժամանակահատվածում կաթ արտադրղների նմանատիպ դժգոհությունները, մեր պատկերացմամբ, բնորոշ է քաղաքական քայլի, որի արդյունքում կարող ենք ունենալ միայն ու միայն քաղաքական որոշումներ կամ հանգուցալուծումներ: Անասնապահության, կաթի արտադրության և վերամշակման արժեշղթայում, տասնյակ տարիներով բարձիթողի վիճակում ինքնուրույն ձևավորված ոլորտը , ստիպված է առաջնորդվել զուտ շուկայական հարաբերություններում ձևավորվող գնագոյացման տրամաբանության շրջանակում: Այո մենք բոլորս էլ գիտակցում ենք խնդրի կարևորությունը և պատճառները: Միության կողմից մեկ անգամ չէ , որ բարձրացվել է Հայաստանի Հանրապետությունում ռազմավարական կարևորություն ունեցող, պարենային անվտանգությանը առնչվող կաթի արտադրության ինստիտուտի ձևավորման անհրաժեշտությունը, մատնանաշելով ոլորտում առկա խնդիրները,: Մենք՝ կաթ վերամշակողներս, հորդորում ենք բոլոր անասնապահ կաթ արտադրող գյուղացիներին իրենց բողոքի ձայնը լսելի դարձնելու համար գնալ ավելի քաղաքակիրթ ճանապարհով: Նոր ձևավորված կառավարության միջնորդությամբ, համապատասխան հարթակ ստեղծելէ առաջացած խնդիրների քննարկման նպատակով: Այս ամենի հետ մեկտեղ հույս ենք հայտնում մեկ օր շուտ սկիզբ դնել Հայաստանի Հանրապետությունում կաթի արտադրության ոլորտի կարգավորման և ձևավորման աշխատանքներին՝ հայտարարելով մեր լիարժեք պատրաստակամությունը հնարավորությունների շրջանակներում օժանդակել այդ գործընթացին: Հարգանքներով - Պանրագործների միություն