Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գաբրիել Սարգսյանը՝ շախմատի Շարջայի միջազգային մրցաշարի հաղթող

Սպորտ
a1chess-gabriel

Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը հաղթող ճանաչվեց Շարջայում (ԱՄԷ) կայացած կայծակնային շախմատի միջազգային մրցաշարում:   Մեր շախմատիստը մեկնարկում տարավ 7 անընդմեջ հաղթանակ, ապա երկու պարտիա ավարտեց ոչ-ոքի եւ ոչ մի շանս չթողեց մրցակիցներին: Նա վաստակեց 8 միավոր եւ վստահ գրավեց առաջին տեղը:   Իսպանիան ներկայացնող գրոսմայստեր Վիկտոր Մոսկալենկոն, որը պարտվեց միայն մեր շախմատիստին, վաստակեց 7,5 միավոր եւ հանգրվանեց 2-րդ հորիզոնականում: Մրցանակային եռյակը եզրափակեց Արաբական Միացյալ Էմիրությունների ուժեղագույն շախմատիստ Սալեհ Սալեմը, որը իր անվան դիմաց գրանցեց 7 միավոր:   Ներկայումս նույն մրցավայրում անցկացվում է արագ շախմատի միջազգային մրցաշար: Գաբրիել Սարգսյանը հայտ չի ներկայացրել եւ չի մասնակցում դրան: