Լեւոն Արոնյանը եւ Սերգեյ Մովսեսյանը՝ Գերմանիայի չեմպիոն
Հայաստանի շախմատիստներ Լեւոն Արոնյանն ու Սերգեյ Մովսեսյանը Գերմանիայի «Բադեն-Բադեն» թիմի կազմում դարձել են այդ երկր չեմպիոն:
Բունդասլիգայի կանոնավոր առաջնության ավարտից հետո միանգամից երկու թիմեր՝ «Բադեն-Բադենն» ու «Սոլինգենը», վաստակեցին 27-ական միավոր եւ բաժանեցին 1-2-րդ տեղերը: Չեմպիոնին որոշելու համար անցկացվեց լրացուցիչ հանդիպում: Այն ավարտվեց «Բադեն-Բադենի» հաղթանակով՝ 4,5:3,5:
Լեւոն Արոնյանը եւ Սերգեյ Մովսեսյանը միասին մասնակցել են 11 հանդիպման եւ վաստակել 7 միավոր: Սակայն նրանք տարբեր պատճառներով բաց են թողել լրացուցիչ խաղը:
Հարկ է նշել, որ մեր շախմատիստներից բացի Գերմանիայի չեմպիոն են դարձել նաեւ այնպիսի հայտնի գրոսմայստերներ, ինչպիսիք են ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, հնդիկ Վիշվանաթան Անանդը, ռուսաստանցի Պյոտր Սվիդլերը, անգլիացի Մայքլ Ադամսը:
