«Սասնա ծռերի» նիստն անցկացվեց առանց ամբաստանյալների ներկայության (տեսանյութ)
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով հերթական դատական նիստը անցկացվեց առանց Սասնա Ծռերի 10 անդամների ներկայության: Դատավոր Մեսրոպ Մակյանը ներկայացրեց ոստիկանության պարզաբանումը՝ ամբաստանյալներին հնարավոր չի եղել տեղափոխել տեխնիկական պատճառներով: Սասնա ծռերի հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը ոստիկանության պարզաբանումը անհիմն համարեց՝ պնդելով՝ ամբաստանյալների բացակայության պայմաններում նիստը պետք է հետաձգվի Դատավոր Մակյանը հիշեցրեց՝ խմբավորման 10 անդամների վրա երկու շաբաթ սանկցիա է կիրառվել՝ նրանք հեռացվել են նիստերի դահլիճից, պաշտպա Արմինե Ֆանյանն էլ առարկեց՝ ասելով, որ պատժամիջոցը վերաբերվում է միայբն նիստերի դահլիճում ներկայությանը, ամբաստանյալներին կարող էին դատարան բերել: Ի վերջո դատարանը որոշեց՝ դատական քննության անցկացման համար որևէ խոչընդոտ չկա և նիստը պիտի շարունակվի «Սասնա Ծռերի» աջակիցները շատ բուռն արձագանքեցին դատավորի որոշմանը՝ ցուցադրաբար լքեցին դահլիճը: Մեղադրող կողմի միջնորդությամբ ընդմիջում հայտարարվեց՝ շտապում էին վերաքննիչ դատարան Ժիրայր Սեֆլիլյանի նիստին: Արդեն դատարկ դահլիճում նիստը շարունակվեց մեկ ու կես ժամ անց, մեղադրող կողմը ներկայացրեց գործի նյութերից մի քանիսը՝ տեսանյութերով «Սասնա Ծռերի» 10 անդամները կկարողանան մասնակցել նիստերին միայն պատժամիջոցով նախատեսված 10 ժամերի ավարտից հետո: