Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի են նոր մարզպետների անունները

Քաղաքականություն
72c499af01c89379b2c1a946ff9b7a1b

Հունիսի մեկին սպասվելիք Կառավարության հերթական նիստի օրակարգում  ընդգրկված են  որոշ մարզպետերի՝ իրենց իսկ դիմումի համաձայն պաշտոնից ազատելու մասին հարցերը: Ըստ այդմ, պաշտոնից կազատվեն Կոտայքի ներկայիս մարզպետ Կարապետ Գուլոյանը, Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը: Կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են նաեւ նոր նշանակումները հաստատելու հարցերը: Ըստ այդմ, Գարիկ Սարգսյանը կնշանակվի Արարատի, Ռոմանոս Պետրոսյանը՝ Կոտայքի, Վահե Ղալումյանը՝ Տավուշի, իսկ Կարեն Սարուխանյանը՝ Շիրակի մարզպետ: Իշխան Սաղաթելյանն էլ նշանակվելու է Գեղարքունիքի մարզպետ: