Պաշտպանելով երեխաների իրավունքները` մենք պաշտպանում ենք մեր ապագան
Սիրելի´ երեխաներ, Հարգելի´ ծնողներ, Այսօր՝ հունիսի 1-ին, մենք նշում ենք Երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Մեզանից յուրաքանչյուրն ամեն օր իր աշխատանքով պետք է երաշխավորի երեխայի իրավունքների լիրաժեք իրականացումը՝ առաջնորդվելով նրա լավագույն շահի սկզբունքով։ Երեխաների իրավունքների պաշտպանությունը մշտապես գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում՝ աշխատակազմում գործող Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի միջոցով։ Բոլորիս պարտքն է ամեն հնարավոր ջանք գործադրել, որպեսզի երեխաները մեծանան ընտանիքներում, ինչպես նաև աջակցել, որպեսզի նրանց համար ստեղծվեն առողջ, բարեկեցիկ և երջանիկ ընտանիքում ապրելու համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները։ Շնորհավոր երեխաների պաշտպանության միջազգային օրը․ պաշտպանելով երեխաների իրավունքները` մենք պաշտպանում ենք մեր ապագան: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան