Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրանի հավաքականը աշխարհի առաջնությունից առաջ մնացել է առանց մրցակցության

Սպորտ
a1iran-1

Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան դադարեցրել է Կոսովոյի ֆեդերացիայի հետ համագործակցությունը: Այդ մասին տեղեկացրել է իրանյան ֆեդերացիայի պաշտոնական կայքը:   Պատճառն այն է, որ հունիսի 2-ին Իրանի հավաքականը Թուրքիայում պետք է ընկերական խաղ անցկացներ այդ երկրի ընտրանու հետ, սակայն Կոսովոյի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացրել է, որ խաղը չի կայանալու: Պատճառներն առայժմ հայտնի չեն:   Իրանի ՖՖ-ն բողոք են ներկայացրել ՖԻՖԱ-ին եւ պահանջել, որպեսզի Կոսովոն փոխհատուցի բոլոր այն ծախսերը, որը ֆեդերացիան կատարել է հանդիպման կազմակերպման համար: Հայտարարության մեջ նաեւ նշված է, որ խաղի հետաձգումը մեծ վնաս է հասցրել հավաքականի նախապատրաստական փուլին:   Այդպիսով, Իրանի հավաքականը, որը պատրաստվում է 2018թ աշխարհի առաջնությանը, մինչեւ այդ մրցաշարի մեկնարկը կանցկացնի միայն մեկ ընկերական հանդիպում: Հունիսի 8-ին իրանցիները Մոսկվայում կմրցեն Լիտվայի հավաքականի հետ, որն այս տարվա մարտ ամսին Երեւանում կայացած ընկերական խաղում 1:0 հաշվով հաղթել է Հայաստանի ազգային թիմին: