Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կասյան փողոցի հարակից տարածքում կվերաբացվի գյուղմթերքների  տոնավաճառը

Տնտեսություն
66f964553d3ddf1846e19509aa1e82a8-472x265

Առևտրի և սպասարկումների վարչությունից տեղեկացնում են, որ հունիսի 2-ին` ժամը 11:00-ին, մայրաքաղաքի  Արաբկիր վարչական շրջանի    Կասյան փողոցի հարակից տարածքում, 8-րդ տարին անընդմեջ, կվերաբացվի գյուղատնտեսական մթերքների սեզոնային տոնավաճառը: Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս տոնավաճառի տաղավարներում սեփական արտադրանքը վաճառելու հնարավորություն կստանան ՀՀ մարզերից ժամանած գյուղացիները:  Ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության համագործակցությամբ:   Երևանի քաղաքապետարան