Երեխաների պաշտպանության օրը պաշտպանում են քաղաքապետին. ակցիա դատարանի մոտ (տեսանյութ)
Կենտրոն Եւ Նորք Մարաշ ընդհանուր իարավասության դատարանի շենքի դիմաց մի քանի տասնյակ քաղաքացիներ «Ազատություն Դավիթին» վանկարկումներով պահանջում են ազատ արձակել Մասիսի ձերբակալված քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին: Երեխաների տոնին նվիրված երաժշտության ներքո մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում: Կենտրոն Եւ Նորք Մարաշ ընդհանուր իարավասության դատարանի շենքի դիմաց մի քանի տասնյակ քաղաքացիներ «Ազատություն Դավիթին» վանկարկումներով պահանջում են ազատ արձակել Մասիսի ձերբակալված քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին: Վաղը կլսվի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եւ նրա տեղեկալ Կարեն Օհանյանի ձերբակալման դեմ բողոքը եւ կալանավորման հարցը: Ըստ Քննչական կոմիտեի Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ու փոխքաղաքապետ Կարեն Օհանյանը կասկածվում են ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու մեջ: Ապրիլի 22-ին Էրեբունի և Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում տեղի ունեցած դեպքերի առթիվ, որի ժամանակ քարերով, մահակներով, էլեկտրասարքերով բռնություն էր գործադրվել քաղաքացիների նկատմամբ: Հիշեցնենք՝ ԱԺ «Հայաստանի Հանրապետական խմբակցության» 8 պատգամավոր ստորագրել էր Մասիսի ձերբակալված քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին ազատ արձակելու միջնորդության, երաշխավորության ձևաթղթի տակ, որը հասցեագրված է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Ստորագրահավաքին միացել են Խոսրով Հարությունյանը, Վահրամ Բաղդասարյանը, Արայիկ Հովհաննիսյանը, Մուրադ Մուրադյանը, Կորյուն Նահապետյանը, Գագիկ Մինասյանը, Գագիկ Մելիքյանը, Էդուարդ Շարմազանովը։ Ստորագրած պատգամավորները վստահ են, որ եթե Մասիսի քաղաքապետն ազատության մեջ լինի, նախաքննությանը չի խանգարի։