A
A
Մասիսի քաղաքապետն ազատ արձակվեց (տեսանյութ)
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ազատ է արձակվել:
Դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին’ այն բանից հետո, երբ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը Էրեբունիում ձերբակալվել էին, դիմակավորված քաղաքացիական հագուստով անձինք մահակներով ու քարերով հարձակվել են երթի մասնակիցների վրա, բռնություն կիրառել ցուցարարների նկատմամբ, հայհոյել ու էլեկտրահարել նրանց: