Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պայթյուն Վարդենիսում. Կոտրվել են հագուստի խանութի եւ բնակարանների ապակիները

Պաշտոնական
paytyun

Հունիսի 3-ին, ժամը 04:52-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Սես Մանուկյան փողոցի թիվ 13 շենքում տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ թիվ 13 շենքի մոտակայքում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով վնասվել են առաջին հարկում գտնվող հագուստի խանութի և թիվ 5, թիվ 11, թիվ 14 բնակարանների պատուհանների ապակիները. տուժածներ չկան: Փրկարարները սահմանազատել են տարածքը: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի