Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և շրջվել. ուղևորի վիճակը ծայրահեղ ծանր է

Պաշտոնական
meqena

Հունիսի 3-ին, ժամը 18:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Լերմոնտովո գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 24-րդ կմ-ին «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Դ. Վ., ծնված 2001 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։ Շտապօգնության աշխատակիցները վարորդին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել ուղևոր՝ Ս. Զ.-ին (ծնված 2003 թ.), ով հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։   ՀՀ ԱԻՆ