Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շարժական գազալցակայանների ոլորտում դեռ բաց են խնդիրները. նախարար

Պաշտոնական
Glxavor

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում այսօր՝ հունիսի 4-ին, կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը զեկուցեց, որ հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է 24735 ահազանգ, մարզերում իրականացվել են թեմատիկ դասընթացներ եւ ուսումնական վարժանքներ: ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության պետ Աշոտ Մկրտչյանն իր զեկույցում նշեց խոշոր սուպերմարկետներում հրդեհային անվտանգության ստուգումների ավարտի մասին, որից հետո կներկայացվեն արդյունքներն ու առաջարկությունները: Տեսչության պետը նշեց նաեւ, որ ընթացքի մեջ է 22 հրդեհի դեպքի հետաքննություն: Անդրադառնալով շարժական գազալցակայանների խնդրին՝ Ա. Մկրտչյանը նշեց, որ տվյալ ոլորտում դեռ բաց են խնդիրները: Նախարար Հ. Ռոստոմյանը հանձնարարեց հետեւողական լինել մարզերում շարժական գազալցման կայանների շահագործման ընթացքին եւ բացառել հրդեհային եւ տեխնիկական անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջների բազմաթիվ կոպիտ խախտումներով կայանների շահագործումը: Նախարարը հանձնարարեց սեղմ ժամկետներում կազմել եւ ներկայացնել ՓԾ թիկունքի եւ նյութատեխնիկական ապահովման վարչությունում հաշվառված ծառայողական մեքենաների տվյալններն ու շահագործման տարիները, պատշաճ կազմակերպել հունիսի 26-27-ը Երեւան քաղաքում կայանալիք ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված տարածաշրջանային պլատֆորմի ընթացիկ աշխատանքները: Նախարարը կրկին անդրադարձավ համակարգի կադրային քաղաքականությանը եւ հանձնարարեց ծրագրեր մշակել՝ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան գերազանց ավարտած ուսանողներին նախարարությունում աշխատանքի ընդունման ուղղությամբ: Անդրադառնալով ԱԻ համակարգում ծառայություններ մատուցող որոշ ընկերությունների մենաշնորհային դիրքին՝ նախարար Հ. Ռոստոմյանը կրկին շեշտեց, որ դեմոնոպոլիզացման գործընթացը պետք է ավարտել մինչեւ շաբաթվա վերջ: