Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բարսելոնայի» նախագահը ցրել է «Արսենալի» հույսերը

Սպորտ
sport-arsenal

Իսպանիայի ֆուտբոլի չեմպիոն «Բարսելոնայի» նախագահ Ժոզեֆ Բարտոմեուն վերջնականապես ցրել է Լոնդոնի «Արսենալի» հոյւսերը՝ թիմի հարձակվող Ուսմանա Դեմբելեին ձեռք բերելու համար: Անգլիական ակումբի սկաուտական ծառայության ղեկավար Սվեն Միսլինտատը, որը ժամանակին ֆրանսիացի ֆուտբոլիստին օգնել էր տեղավորվել Դորտմունցի «Բորուսիայում», փորձել է կապ հաստատել իր նախկին այցելուի հետ եւ համոզել տեղափոխվել «Արսենալ»: Սակայն «Բարսելոնայի» նախագահը AP գործակալությանը տված հարցազրույցում միանշանակ հասկացնել է տվել, որ Ուսմանա Դեմբելեն չի վաճառվում: «Դեմբելեն ու Կոուտինյոն մեր ակումբի լուրջ ներդրումներն են: Նրանք շատ կարեւոր խաղացողներ են թիմի համար: Դեմբելեն ամբողջ մրցաշրջանի ընթացքում ցույց տվեց, որ ինքը հեռանկարային ֆուտբոլիստ է: «Բարսելոնայում» հեշտ չէ անմիջապես ընդգրկվել հիմնական կազմում, քանի որ մեր խաղային մոդելը շատ է տարբերվում մյուս թիմերից: Սակայն համոզված եմ, որ հաջորդ մրցաշրջանում Դեմբելեն ավելի բարձրակարգ ֆուտբոլ ցույց կտա», - նշել է Ժոզեֆ Բարտոմեուն: Հիշեցնենք, որ «Արսենալում» հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որն այս տարվա հունվարին է տեղափոխվել լոնդոնյան ակումբ: