Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտբոլի Հայաստանի ու Մոլդովայի հավաքականները գոլեր չխփեցին

Սպորտ
a1armenia-moldova

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն այսօր ընկերական հանդիպում անցկացրեց Մոլդովայի ազգային թիմի հետ, որն ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0: Ավստրիական Կեմատեն քաղաքի մարզադաշտում կայացած խաղն անցավ անհրապույր պայքարում: Երկու թիմերն էլ դանդաղ էին գործելով՝ փորձելով ճշգրիտ փոխանցումներով ազատ գոտիներ ստեղծել հարձակվողների համար: Սակայն, քանի որ գրոհները սրնթաց ու անսպասելի չէին, պաշտպանները հասցնում էին փակել բոլոր ճանապարհները եւ չեզոքացնում էին սպառնալիքները: Արդյունքում, կողմերին այդպես էլ չհաջողվեց գրավել դարպասները եւ խաղն այդպես էլ ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով: Հայաստանի հավաքականն, այդպիսով, ավարտեց Ազգերի լիգայի մրցաշարի նախապատրաստական վերջին փուլը: Հաջորդ հանդիպումները մեր թիմն արդեն կանցկացնի սեպտեմբերին, երբ կմեկնարկի վերը նշված նոր մրցաշարը: Հիշեցնենք, որ Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի եւ Ջիբրալթարի ընտրանիները: