A
A
Գվատեմալայում հրաբխի ժայթքումից հետո մոտ 200 մարդ անհետ կորել է (տեսանյութ)
Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման հետեւանքով անհայտ կորածների թիվը կազմել է մոտ 200 մարդ: Այս մասին հայտնել է Գվատեմալայի տարերային աղետների հետեւանքների նվազեցման ազգային ծառայության ղեկավար Սերխիո Կաբանյասը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Անհայտ կորած 192 մարդ կա: Հայտնի են նրանց անունները, տարիքը եւ որ բնակավայրերից են եղել»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ծառայության պետը: Գվատեմալայի իշխանությունները շտապ տարհանման հայտարարություն են տարածել Ֆուեգո բնակավայրի բնակչությանը Փակ է մայրաքաղաքի Աուրորա օդանավակայանը, մարդկանց տարհանում է իրականացվում։ Նշենք, որ հրաբուխը ժայթքել է ավելի քան 16 ժամ «եփվելուց» հետո։