Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նարեկ Հախնազարյանը՝ Խաչատրյանի մրցույթի պատվավոր հյուր (տեսանյութ)

Մշակույթ
00115.MTS_.Still001

Բացահայտել երիտասարդ տաղանդներին, հանրահռչակել Արամ Խաչատրյանի արվեստը, Հայաստանն ու հայկական մշակույթը։ Այսօր, Արամ Խաչատրյանի ծննդյան օրը մեկնարկում է Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթը՝ թավջութակ մասնագիտությամբ։ 16 մասնակիցներ 9 երկրից կպայքարեն արժանանալու մրցույթի հաղթողի պատվին։ Ժյուրիի նախագահ, Միչիգանի պետական համալսարանի պրոֆեսոր Սուրեն Բագրատունին մրցույթի մասնակից երիտասարդներին հորդորեց նյարդերն ամուր պահել, զգացմունքներին չտրվել, փորձել մոռանալ, որ սա մրցույթ է, և հաճույք ստանալ կատարած երաժշտությունից։ Բացման արարողությանը կմասնակցի Նարեկ Հախնազարյանը, ով 12 տարի առաջ դարձավ այս մրցույթի մրցանակակիրը։   Մրցութային պարտադիր ծրագրում ընդգրկված են Խաչատրյանի մենանվագը թավջութակի համար, Սոնատ-ֆանտազիան և ըստ ընտրության Թավջութակի կոնցերտը կամ Կոնցերտ-ռապսոդիան։