Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ա. Աշոտյան. Քաղաքական հետապնդումները քողարկվում են արդարադատության գործընթացով. Առավոտ (տեսանյութ)

Քաղաքականություն
Ashotyan_1

ՀՀԿ խմբակցությունից գործարար թեւի ներկայացուցիչների դուրս գալը ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պայմանավորում է «պետական ապարատի ոչ համաչափ ռեպրեսիվ հնարավոր գործողություններով»: Այդ մասին այսօր Արմեն Աշոտյանն ասաց խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում. «Ակնհայտ է, որ այս գործընթացները նաեւ գործադիր իշխանությունում եղած իշխանափոխության տրամաբանական շարունակությունն են և խորհրդարանն ավելի համահունչ է դառնում հասարակության քաղաքական տրամադրություններին, այն առումով, որ գումարային որոշիչ ձայներ այլեւս ՀՀԿ-ինը չեն»: Հիշեցնենք, ՀՀԿ- խմբակցությունից դուրս եկան Ֆելիքս Ցոլակյանը, Արթուր Գեւորգյանը, Արտակ Սարգսյանը, Շիրակ Թորոսյանը, Արման Սահակյանը, Սամվել Ալեքսանյանը: Այսպիսով, ՀՀԿ 58 հոգանոց խմբակցությունից մնացին 52-ը`կորցնելով մեծամասնությունը: Բացարձակ մեծամասնություն պահպանելու համար ՀՀԿ-ին անհրաժեշտ է 53 ձայն: Իսկ որ ռեպրեսիաներ կան, Արմեն Աշոտյանը հիշեցնում է` ինքը բազմիցս խոսել է այս մասին. «Քաղաքական հետապնդումներն այսօր երբեմն փորձում են քողարկել արդարադատության գործընթացով, բայց ուզում եմ հատուկ շեշտել՝ կա սելեկտիվ ընտրողական արդարության միտում, որը չի նպաստելու իշխանափոխության ժամանակ հնչեցված նպատակների իրագործմանը»:  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով