Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դուրս եկած ՀՀԿ պատգամավորները շարունակում են ստվերային կապի մեջ մնալ» (տեսանյութ)

Քաղաքականություն
Styopa-Safaryan

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ձեռքն  է  վերցրել արտահերթ ընտրություններ անցկացնելու ժամանակացույցը։ Ըստ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի՝ Փաշինյանը ՀՀԿ-ին հասկացրել է՝  եթե Կառավարության ծրագիրը ենթարկվի սաբոտաժի, ապա Հանրապետական կուսակցությունը կունենա կորուստներ։ «Թե Մասիսի քաղաքապետի հետ պատմությունները, թե սուպերմարկետների օրինականությունների ստուգումները, խմբակցությունից պատգամավորների դուրս գալու գործողությունները, կարծես թե, նախազգուշացումն էին Հանրապետական կուսակցությանը, որ նա կկորցնի ամեն ինչ»։ Հունիսի  7-ին  Հանրապետական կուսակցության   քաղաքական  վերնախավը  չի   պատրաստվում կողմ քվեարկել Կառավարության ծրագրին։   Բայց   վեց պատգամավորի՝ խմբակցությունը լքելուց հետո Հանրապետական կուսակցությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ  ծրագրի ընդունմանը,  քանի որ այլևս մեծամասնություն չի կազմում Խորհրդարանում։ «Ասել, թե դուրս եկած պատգամավորներն ամբողջովին խզել են իրենց հարաբերությունները հանրապետական կուսակցության հետ, այդպես չի լինի, նրանք այնուամենայնիվ ստվերային կապերի մեջ են, և յուրաքանչյուր կողմը պայմանավորվածությունների այս էտապում շարունակում է տեսնել նպատակների իրականացման իր հնարավորությունը»։ Ըստ Ստյոպա Սաֆարյանի՝  գործարար պատգամավորների խմբակցությունից դուրս գալով, ՀՀԿ-ն դառնում է պակաս խոցելի։ «Հանրապետականը հասկացնում է, որ եթե նրանց վրա ճնշում գործադրեք, դա Հանրապետականի վրա ճնշում չէ, քանի որ նրանք հայտարարված են անկախ պատգամավորներ»։ Այս օրերին, ուշադրության կենտրոնում են Արցախում տեղի ունեցող  քաղաքական զարգացումները։ Ըստ Սաֆարյանի՝  սա անհնար է չկապել հայաստանյան իրադարձությունների հետ։  Բայց չի բացառվում՝  արցախյան ներքաղաքական իրադարձությունները  նախապես ծրագրված են տարածաշրջանում շահեր հետապնդող քաղաքական ուժերի կողմից, որոնք կփորձեն փոփոխություն մտցնել Արցախի ստատուս քվոյի հարցում։ «Կարծում եմ, որ բոլոր դեպքերում զարգացումները որևէ կերպ չեն տանի այնպիսի մի դաշտ, որն անկառավարելի խնդիրներ առաջացնի և Հայաստանի ղեկավարության և Արցախի համար»։ Ստյոպա Սաֆարյանը վստահ է՝  եթե չլիներ Լեռնայի  Ղարաբաղի  հիմնախնդիրը, Հայաստանում իշխանափոխությունը շատ ավելի վաղուց կլիներ