«Կառավարության ծրագիրն Աստվածաշունչ չէ, որ չի կարելի փոխել» (տեսանյութ)
Այսօր ԱԺ-ում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, անդրադառնալով Կառավարության ծրագրին, ասաց. «Անթերի ծրագիր չի լինում, ինչպես կարող է լինել անթերի, եթե այն մարդն է կազմել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հստակ գիտակցում է, որ Կառավարության ներկայացրած ծրագիրն իդելական չէ: Կներեք, բայց այս ամբիոնից երբևէ հնչեցվե՞լ է իդելական ծրագիր, այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանից ու իր թիմից դրախտի ուղերգիր են ակնկալում: Իհարկե, ծրագիրը կարող է ունենալ թերություններ, որն օրինաչափ է: Ի վերջո, եկեք հասկանանք, որ ծրագրում տեղ է գտել այն, որ առավելագույնը մեկ տարվա ընթացքում ակնկալում են արտահերթ խորհրդարանական ընտրութուններ, ինչն արդեն իսկ ակնարկում է, որ սա այն ծրագիրը չէր, որ կներկայացներ վերջնականապես ձևավորված կառավարությունը»:
Գևորգ Պետրոսյանն իր գործընկերներին հորդորեց հասկանալ, որ կառավարության ծրագիրը զուտ ապացուցում է, որ ժողովուրդն է իշխանության տերը, ժողովուրդը պետք թելադրի քաղաքական օրակարգ, այլ ոչ թե «տառապի իշխանավորի ֆանտազիայի ձեռքին»: Նա տարրական խնդիր մատնանշեց՝ ասելով, թե այն ուսանողը, որ հովանավոր չունի, պոտենցիալ գործազուրկ է, իսկ ինքն այս ծրագրում ուսանողին տեր կանգնող է տեսնում. «Եթե հեքիանթների դաշտից եք ծրագիր ուզում, ասեմ, որ ընդամենը մեկ տարի առաջ ասվում էր քաղաքացիների ազատ տեղաշարժի մասին, սակայն մի քանի ամիս առաջ տեսանք, թե իրենք իրավունքների համար պայքարող քաղաքացուն ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքն իրականցնելիս ինչպիսի ծեծ ու ջարդ իրականացրեցին նրանց նկատմամբ: Ամենզավեշտալին ասեմ՝ նախորդ ծրագրում կար խելացի Հայաստան արտահայտություն, իսկ ես 45 տարեկան եմ ու առաջին անգամ եմ նման բան հանդիպում»: Նա շեշտեց, որ Կառավարության ծրագիրն Աստվածաշունչ չէ, որ չի կարելի փոխել, իսկ հետագայում այն կարող է փոփոխության ենթարկվել: