Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախագահն ընդունել է Միացյալ Թագավորության վարչապետի հանձնակատարին

Պաշտոնական
armen

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Միացյալ Թագավորության վարչապետի՝ Հայաստանում եւ Վրաստանում Առեւտրի եւ ներդրումների հարցերով հանձնակատար, խորհրդարանական Մարկ Փրիթչարդին եւ Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ առեւտրի եւ ներդրումների ծավալների ընդլայնման հնարավորությունները, տնտեսության մի շարք ոլորտներում համագործակցության հեռանկարները: