Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախը պետք է դառնա աշխարհի լիդերներից մեկը (տեսանյութ)

Քաղաքականություն
ashot

Արցախում  որոշ հրաժարականներ պետք է լինեին, չնայած հրաժարականների շարքը լարվածություն է առաջացրել պաշտպանական համակարգում, ասում է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: «Բակո Սահակյանը մաֆիոզ խմբավորման մի մասն էր, որը կար Հայաստանում: Ճիշտ կլինի, որ Արցախում ստեղծվեն համակարգեր, որոնք կկարողանան վերակառուցել կյանքը: Բակո Սահակյանը  պետք է հեռանա, մինչ 2020թ-ի նախագահական ընտրությունները պետք է կյանքն այնտեղ ինտենսիվ վերափոխվի»: Արցախի ճանաչմանը պետք է հասնենք ոչ թե դիվանագիտական ճանապարհով, այլ  Արցախը պետք է դառնա աշխարհի լիդերներից մեկը՝ հասարակության վերափոխման տեսակետից, համոզված է Աշոտ Մանուչարյանը: «Արցախի հետ կապված շատ բաներ պետք է փոխվեն: Պաշտպանական համակարգերը պետք է բերվեն իդեալական վիճակի: Արցախի ամեն մի թուլացում բերելու է նրան, որ արգումենտները Ալիեւի հետ խոսողների ավելանալու են»: