Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փրկարարներն օգնել են արշավախմբին

Պաշտոնական
36193l_b

Հունիսի 9-ին, ժամը 15:58-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Թռչկանի ջրվեժի մոտակայքում արշավախմբի 16 մասնակցից երկուսը հոգնածության պատճառով չեն կարողանում շարունակել արշավը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արշավախմբին (7 կին, 9 տղամարդ) «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են Կաքավասար գյուղ: ԱԻՆ