A
A
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Սինգապուր
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Սինգապուր, հաղորդում է ԲԲՍ-ին: Թրամփը Սինգապուր է ժամանել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպման նպատակով, որը նախատեսված է հունիսի 12-ին։ Այն կանցկացվի Սենտոսա կղզու «Կապելլա» հյուրանոցում։ Հիմնական ուշադրությունը կենտրոնացված կլինի Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը։ Կանադայից՝ «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովից Սինգապուր ուղեւորվելու ժամանապարհին Թրամփի ինքնաթիռը վայրէջք էր կատարել հունական Կրետե կղզու Սուդա ծոցի ամերիկյան բազայում լիցքավորման համար։