Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանգուցյալ հոր որսորդական հրացանով 5 հատ վարդագույն սարյակ է խփել

Պաշտոնական
police-1

Երեկ, ոստիկանության մի ծառայողից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 16.15-ի սահմաններում, Անտառուտ գյուղի բնակիչ, 1958 թ. ծնված Նորիկ Մ.-ի տան բակից լսել է կրակոցի ձայն: Այցելելով նշված հասցե՝ նկատել է բակում էլեկտրական սղոցի վրա դրված որսորդական հրացան և 5 հատ վարդագույն սարյակ: Նորիկ Մ.-ն հայտնել է, որ հրացանը պատկանել է հանգուցյալ հորը, իսկ այժմ փաստացի տնօրինում է ինքը, ինչի վերաբերյալ չունի համապատասխան փաստաթղթեր և այն կրելու թույլտվություն, իսկ թռչունները որսացել է նշված հրացանով: Կատարվում է քննություն: