Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեռ վաղ է խոսել ԼՂ կոնֆլիկտի վրա՝ հեղափոխության ազդեցության մասին

Քաղաքականություն
kovkas

Հայաստանի թավշյա հեղափոխությունը Հարավային Կովկասի վրա դրական ազդեցություն կթողնի՝ տարածաշրջանում դեմոկրատական կարգերի հաստատման համար և դրական փոփոխությունները տարեց տարի նկատելի են Հայաստանում ասում է Ռումինիայի դիվանագիտական ինստիտուտի գլխավոր տնօրեն Դան Պետրեն: Նա «Կովկաս-2017» ամենամյա գիտաժողովի շրջանակներում ներկայացրեց՝ «Եվրոպա և Հարավային Կովկաս» զեկույցը:  «Իրականում, ամեն ինչ կախված է ձեզանից, հիմա ամեն բան ավելի հեշտ է ձեռք բերել, սովորել, հատկապես կարևոր են ուսանողական փոխանակման ծրագրերը: Վիզաների հարցը տարեց տարի ավելի է պարզեցվում»,- ասաց Դան Պետրեն: Թե ի՞նչ ազդեցություն կունենա թավշյա հեղափոխությունը մասնավորապես Ղարաբաղի կոնֆլիկտի լուծման համար Դան Պետրեն նշում է՝ դեռ վաղ է գնահատականների համար.  «Հեղափոխության հետևանքի մասին խոսելը դեռ շատ վաղ է, քանի որ այն կատարվել է մեկ ամիս առաջ, դրանք օրեր են, արդյունքների մասին կխոսենք ավելի ուշ»,- ասաց նա: Եվրասիական տնտեսական միության մեջ ևս Հայաստանը մեծ պոտենցիալ ունի, նշեց  տնտեսագետ, Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի բաժնի վարիչ  Ելենա Կուզմինան:  «Այն, որ Նիկոլ Փաշինյանը եկավ Եվասիական միության գագաթնաժողովին, դա խոսում է այն մասին, որ ինքը լուրջ մտադրություններ ունի զարգացնելու համագործակցությունը, հիմա մենք սպասում ենք, որ Հայաստանի զարգացման նոր  ծրագրերը  ընդունվեն, որոնք առաջին հերթին տնտեսական են, հետո անվտանգության և այլն»,- ասաց Ելենա Կուզմինան: Կովկաս ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Մելիքյանը նշեց, որ  տնտեսական ազատությունների առումով Հարավային Կովկասում առաջամարտիկը Վրաստանն է, նրան հաջորդում են Հայաստանն ու Ադրբեջանը և ավելացրեց, որ տնտեսության մեջ  ստվերի տոկոսը Հայաստանում կազմում է 31, Վրաստանում՝  23, Ադրբեջանում 52 տոկոս: