Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետ էապես չի փոխվի

Պաշտոնական
exanak

Հանրապետության տարածքում`

Հունիսի 12-ին ժամանակ առ ժամանակ, 14-17-ի երեկոյան ժամերին և գիշերը շրջանների զգալի մասում, 13-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 13-15-ը կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևան քաղաքում` Հունիսի 12-ին ժամանակ առ ժամանակ, 14-17-ը՝ երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունիսի 13-ին անձրևի հավանականությունը փոքր է: Երևան քաղաքի հունիսի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճա՝            34.30C (1993 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան՝              7.40C (1976 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան՝          22.30C ՀՀ ԳԵՏԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ:

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն  Ըստ մասնագիտացված ագրոօդերևութաբանական դիտարկումների և դիտված նորմայից բարձր ջերմային ռեժիմի հետևանքով՝ բազմամյա միջին արժեքներից 17-20 օր շուտ Արարատի մարզում, 25-28 օր շուտ Արմավիրի մարզում սկսվել է ծիրանենու պտղի հասունացումը և ընտրովի բերքահավաքը: