Մենք կլուծենք մեծ ու վտանգավոր խնդիրը. Թրամփ
«Նախագահ Թրամփը եւ նախագահ Կիմ Չեն Ինը կարծիքների հանգամանալի, խորը ու անկեղծ փոխանակում են անցկացրել ԱՄՆ-ԿԺԴՀ նոր հարաբերությունների եւ Կորեական թերակղզում տեւական ու կայուն խաղաղ ռեժիմի հաստատման հետ կապված հարցերի շուրջ»,-նշվում Է փաստաթղթում, որը Թրամփը ցուցադրել Է լրագրողներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: ԱՄՆ-ի նախագահը հայտարարել Է, որ հպարտանում Է ԿԺԴՀ-ի հետ գագաթնաժողովի արդյունքներով: «Մենք հպարտանում ենք այսօր տեղի ունեցածով»,-ասել Է Թրամփը ԿԺԴՀ-ի առաջնորդի հետ փաստաթղթի ստորագրման արարողությանը: «Մենք կլուծենք մեծ ու վտանգավոր խնդիրը»,-հավելել Է Թրամփը: ԱՄՆ-ի նախագահը հավաստել Է, որ առանձնահատուկ հարաբերություններ Է հաստատել Կիմ Չեն Ընի հետ: «Մենք երկուսս Էլ ցանկանում ենք ինչ-որ բան անել, մենք երկուսս Էլ ինչ-որ բան կանենք, մենք առանձնահատուկ կապ ենք հաստատել»,-ասել Է Թրամփը: Նա նշել Է, որ Կիմ Չեն Ընը «շատ տաղանդավոր մարդ Է», որը «շատ Է սիրում իր երկիրը», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Կիմ Չեն Ընը համաձայնել Է արդյոք միջուկազերծմանը, Թրամփը հայտարարել Է, որ «մենք այդ գործընթացը կսկսենք շատ շուտով»: ԱՄՆ-ի նախագահը նաեւ հայտարարել Է ԿԺԴՀ-ի առաջնորդին Վաշինգտոն՝ Սպիտակ տուն հրավիրելու պատրաստակամության մասին: ԿԺԴՀ-ի առաջնորդն իր հերթին հայտարարել Է, որ Փհենյանը եւ Վաշինգտոնը պատրաստ են թողնել անցյալ տարաձայնությունները: «Սա պատմական հանդիպում Է, մենք որոշեցինք հետեւում թողնել անցյալը եւ պատրաստ ենք պատմական համաձայնագիր ստորագրել»,-ասել Է նա: «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Թրամփին այն բանի համար, որ այս հանդիպումը տեղի ունեցավ»,- հավելել Է Կիմ Չեն Ընը: