Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հազար պայուսակ՝ հազար սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին»

Մարզեր Հասարակություն
Շիրակ-կենտրոն

«Շիրակ կենտրոնը» վագոն-տնակներում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին օգնություն ցուցաբերելու նպատակով, յուրաքանչյուր ամառ, ուսումնական տարվա նախաշեմին իրականացնում է «Ոչ մի երեխա դպրոցից չպետք է դուրս մնա գրենական պիտույքներ և հագուստ չունենալու պատճառով» խորագիրը կրող բարեգործական ձեռնարկը: Ծրագրի շրջանակում, Գյումրու և Շիրակի մարզի գյուղերի անօթևան և սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքների երեխաներին բաժանվելու է պայուսակներ, գրենական պիտույքներ, հագուստ, հիգիենիկ պարագաներ և այլն, որպեսզի վերջիններս դրանց բացակայության պատճառով չզրկվեն դպրոց հաճախելու և պատշաճ կրթություն ստանալու հնարավորությունից: «Շիրակ կենտրոնը» իր խորին երախտագիտությունն է հայտնում գործընկեր կազմակերպություններին և անհատ բարերարներին՝ այս կարևորագույն ձեռնարկին աջակցություն ցուցբերելու համար: Հանգանակված գումարներով ձեռք բերված իրերը կբաժանվեն տնակային ավաններում բարեգործական շրջայցերի, ինչպես նաև սոիալապես անապահով ընտանիքների երեխաների համար կազմակերպվելիք միջոցառումների ժամանակ: Բարեգործական ձեռնարկի մասին պատմող տեսանյութեր և ֆոտոռեպորտաժներ պարբերաբար կներակայացվեն սոցիալական կայքերում և shirakcentre.am կայքում: «Շիրակ կենտրոն» ՀԿ Ձեռնարկին աաջակցել ցանկացողները կարող են նվիրատվություններ կատարել հետևյալ հաշվեհամարներին. ARDSHINBANK CJSC, GYUMRI BRANCH S.W.I.F.T CODE: ASHB AM 22XXX 7 Gay str. GYUMRI,  REPUBLIC OF ARMENIA USA – 2472601614240020,  AMD - 2472601614240000,  EUR – 2472603273480000 Բարեգործական ձեռնարկին աջակցել են.

  1. Հերման Խնդիրեան– ԱՄՆ