Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էջմիածնում հանրահավաք է ի աջակցություն քաղաքապետի. ուղիղ (տեսանյութ)

Քաղաքականություն
Region45-Capture

   Էջմիածնում հանրահավաք է  հրավիրված։ Այն այս անգամ՝   ի աջակցություն քաղաքապետ Կարեն Գրիգորյանի է։ Քաղաքապետը կրկին հայտարարեց, որ պատրաստ է հաշտության։ «Մենք  մերժում ենք չարին եւ չարերին»,- ասաց նա։  Կարեն  Գրիգորյանը նշեց, որ  իր հաշտության  առաջարկից հետո   զանգ է ստացել, բայց անունը չի հրապարակում եւ վաղը ժամը 10-ին սպասում է քաղաքի Հաշտության նստարանին։  Նա հայտարարարեց՝ դադարեցնում է  հանրահավաքը հանուն հաշտության . «Մենք չենք ուզում լինեն բախումներ, սադրանքներ»։ Կարեն Գրիգորյանը հայտարարություն կանի վաղը ժամը 10-ից հետո։ Ի դեպ, նա դիմել է  իրավապահներին՝  ապահովել քաղաքացիների անվտանգությունը. «Մեր ժողովուրդը կարիք ունի ոստիկանի պաշտպանության»։ Երկրապահին էլ  հորդորեց չտրվել  սադրանքին։ «Մեզ հունից հանել անհնար է, մենք երկար կարող ենք համբերատար սպասել»,- դիմեց նա մյուս կողմին։  Հանրահավաքից հետո   լրագրողները հարց տվեցին նրա հոր՝ Մանվել Գրիգորյանի՝  ԵԿՄ  շենքից  ԱԱԾ -ի աշխատակիցների  ուղեկցությամբ դուրս գալու եւ մեքենայով տարվելու մասին։  Կարեն Գրիգորյանը նշեց, որ ինքը գտնվել է հանրահավաքի վայրում եւ տեղյակ  չէ։ Հիշեցնենք,ո ր  էջմիածնում կրքերը լարված են։  Մի խումբ պահանջում է քաղաքապետի հրաժարականը։  Այսօր նրանք կրկին դուրս են եկել փողոց; Հեռարձակումը՝  1in.am-ի