A
A
Մանվել Գրիգորյանը ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ հեռացել է ԵԿՄ շենքից (տեսանյութ)
Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները քիչ առաջ դուրս են եկել ԵԿՄ-ի Էջմիածնի տարածքային գրասենյակից ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ, գեներալներ Մանվել Գրիգորյանի եւ Սեյրան Սարոյանի հետ: Գրիգորյանին նրանք ուղեկցել են դեպի ավտոմեքենա եւ հեռացել: Սեյրան Սարոյանը նույնպես ցանկացել է գնալ Մանվել Գրիգորյանի հետ, սակայն ԱԱԾ-ականները թույլ չեն տվել: Նշենք, որ այսօր վաղ առավոտից ԱԱԾ-ն հատուկ գործողություններ է իրականացնում Էջմիածնում, այդ թվում՝ Մանվել Գրիգորյանի ամառանոցում եւ Դոն Պիպոյի առանձնատանը: Ժամեր առաջ ԱԱԾ-ն բերման է ենթարկել նաեւ քրեական հեղինակություն Դոն Պիպոյին՝ Արթուր Ասատրյանին: