A
A
Գյումրիում շարունակում են պահանջել կաթողիկոսի հրաժարականը (տեսանյութ)
«Նոր Հայասատան-Նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները հանդիպել են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ: Նրանք ներկայացրել են, որ դեմ են կաթողիկոսին եւ պահանջում են նրա հրաժարականը: Շիրակի թեմի առաջնորդը հորդորել է սթափ դատել ու եկեղեցում խռովություն չմտցնել: Միքայել Սրբազանը հայտարարել է, որ կաթողիկոսը ամենալեգիտիմ հոգեւոր գործիչն է, ու նրա հրաժարականը պետք է լինի ոչ բռնի ուժով, այլ միայն իր կամքով: Հանդիպմանը կողմերն ընդհանուր հայտարարի այդպես էլ չեն եկել, Սրբազան հայրը հանդուրժողականության կոչ է արել ու հորդորել երկար մտածել որեւէ քայլ կատարելուց առաջ: