A
A
Շինարարները պահանջում են չվճարված աշխատավարձը (տեսանյութ)
Այսօր Այգեհատում երեք տասնյակից ավելի մարդիկ դժգոհության ալիք են բարձրացրել: Նրանք իրենց աշխատավարձն են պահանջում չեխահայ գործարար Աղասի Զավարյանից: Վերջինս Այգեհատ գյուղում ընկուզենու այգիներ հիմնելու մտադրություն ունի: Այդ նպատակով էլ դեռևս նախորդ տարվա ավարտից սկսած գյուղում շինաշխատանքներ են կատարվել, որոնցում ընդգրկվել են շուրջ 80 աշխատողներ: Հիմա նրանք պահանջում են իրենց վերջին մեկ ամսվա աշխատավարձը: Այգեհատցիների հետ զրուցել է Մերի Կոլոլյանը: