Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

7:4 հաշվով` հօգուտ օտարերկրյա դատապարտյալների. «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ

Պաշտոնական
arm_07-35973236_10216758546815675_tt5193186871902994432_n

ֆուտբոլի աշխարհի առաջնության ոգևորվածության ալիքը հասավ նաև ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Հունիսի 22-ին հիմնարկում ֆուտբոլային հանդիպում անցկացվեց պատիժը կրող Հայաստանի Հանրապետության և  օտարերկրյա քաղաքացիների միջև: Հայաստանի թիմը խաղում էր արգենտինացի, չինացի, պերուացի, իրանցի, աֆղանստանցի, ռումինացի և լիբանանցի դատապարտյալների հետ: Օտարերկյա դատապարտյալներն այս խաղով զորակցություն հայտնեցին աշխարհի առաջնությանը մասնակցող իրենց ազգային թիմերին: Դաշտում անզիջում պայքար էր, որն ավարտվեց 7:4 հաշվով` հօգուտ օտարերկրյա դատապարտյալների: Ֆուտբոլային հանդիպումները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կլինեն շարունակական:   ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժին